Պեսկովը մեկնաբանել է իրավիճակը Ղարաբաղում

90

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հետևում է, թե ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում։ Նա մեկնաբանել է նաև Հադրութի շրջանում  հրադադարի ռեժիմի խախտումը, հաղորդում է gazeta.ru-ն:

Նա նշել է, որ ռուս խաղաղապահները տարածաշրջանում հրադադարի ռեժիմի խախտումները ճնշելու հարցում լրացուցիչ բեռ են վերցրել իրենց վրա:

 «Իրոք, կար տագնապալի իրավիճակ, բայց այն արագ կասեցվեց », ասել է խոսնակը: