Պատվաստումների վերաբերյալ հարցման արդյունքները ՌԴ-ում

114

Մոտ ապագայում ռուսաստանցիների մոտ 42%-ը պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսային վարակի դեմ։ Ավելի քան 56%-ը վստահ է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը կարող է դադարեցնել համաճարակը: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ֆոնդի կողմից անցկացված հետազոտության տվյալները:

Ռուսաստանցիների գրեթե երկու երրորդը (63%) տեղյակ է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մասին, որոնցից ավելի քան 75%-ը հետևում է դրա կլինիկական փորձարկումների վերաբերյալ տեղեկություններին:

Քաղաքացիների 68%-ի համար կարևոր է պատվաստանյութ արտադրող երկիրը: Ընտրության դեպքում 51%-ը կնախընտրեր ռուսական պատվաստանյութը, 18%-ը` գերմանականը, 9%-ը` ամերիկյան պատվաստանյութը:

Համառուսաստանյան հեռախոսային հարցումն անցկացվել է 18 տարեկանից բարձր 3000 քաղաքացիների շրջանում: