Միայն կատարյալ հիմար մարդը կարող է հիմնվել թուրքի ու ադրբեջանցու «պոզիտիվ հայտարարությունների վրա». Արման Աբովյան

173

Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելը չի բխում Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության շահերից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությանը, որ անհրաժեշտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները սերտացնել։

«Ով այդ օրակարգը բերում է, խոսքը վերաբերում է իշխանությանը, ընդհանարապես չեն տիրապետում իրավիճակին կամ աշխարհաքաղաքական տարածաշրջանային վերլուծությունների պակաս ունեն կամ միտումնավոր տգիտություն են փորձում սերմանել։ Անհնար է այս պարագայում նույնիսկ մտածել հարաբերությունների վերականգնման համար, որովհետեւ թե Թուրքիան, թե Ադրբեջանը չեն դիտարկել եւ չեն դիտարկում Հայաստանի Հանրապետությունը որպես սուբյեկտ, որի հետ իրենք կունենան նույնիսկ ապագայում կունենան ինչ-որ հարաբերություններ սերտացնելու։ Դիվանագիտական հարաբերություններ ստեղծելը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ չի բխում Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության շահերից։ Այն մարդիկ, որոնք փորձում են դա ինչ-որ ձեւ հիմնավորում են, այդ հիմնավո

Լրագրողի հիշեցումը, որ Թուրքիան սահմանը Հայաստանի հետ բացելու պատրաստակամության մասին հայտարարություն է տարածել՝ Աբովյանն ասաց. «Միայն կատարյալ հիմար մարդը կարող է հիմնվել թուրքի ու ադրբեջանցու «պոզիտիվ հայտարարությունների վրա»։ Թուրքերի հետ ինչ պայմանով են իրենք պատրաստվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Թուրքիան առաջինն ասելու է՝ Ցեղասպանության հարցն օրակարգից հանում եք, երկրորդը, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց՝ մենք հայերի եւ Հայաստանի Հանրապետության հետ խնդիր չունենք, մեքն կողմնակից ենք արդար կիսմանը. ի՞նչ են փորձում թուրքերը կիսել, իրենց կիսելը նշանակում է՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի ոչնչացում։ Ալիեւն ասում է՝ Սեւանը, Երեւանը, Զանգեզուրն Ադրբեջանի տարածք են։ Չեմ հասկանում՝ իշխանությունները չե՞ն տիրապետում իրավիճակին։ Ալիեւը Մինսկի համանախագահներին վռնդելով, փաստացի, փաշինյանականներին պատասխան տվեց բյուրեղյա երազանքներին՝ երկխոսություն գնալու»։

Արման Աբովյանի խոսքով՝ եթե Ադրբեջանի հետ հարաբերություն հաստատենք, ապա Ադրբեջանը դնելու է իր պայմանները. «Ես չեմ հավատում, որ իրենք դա չեն հասկանում, փորձենք հասկանալ՝ ինչու են այդ աշխարհաքաղաքական թեզը, որն ահավոր վտանգավոր է, բերում են հայկական տիրույթ։ Ալիեւն ասում է՝ վերջ, չունեմ Ղարաբաղի խնդիր, հլը սենց թող գնա, տեսնենք՝ ինչ կլինի, մի բան էլ Երեւան, Զանգեզուր…։ Քոչվոր ցեղը մեզ հաթաթա է տալիս»։

ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ եթե Ռուսաստանի ներկայությունը չլիներ, ապա երկրում կլիներ լրիվ ուրիշ իրավիճակ։

«Ադրբեջանը դադարում է լինել քաղաքական միավոր դեռեւս 2012 թվականից, երբ Ալիեւն ասաց՝ սաղ ձեզ, գնանք կամաց-կամաց վերամիավորում, Էրդողանն էլ հայտնեց մեկ ազգ, երկու պետություն թեզը եւ ի վերջո պանթուրանական գոտու ձեւավորումն է, որտեղ մենք տեղ չունենք։ Ըստ իրենց տեսլականի՝ մենք պիտի վերանանք։ Գնում է գլոբալ խաղ։ Այո, Թուրքիան սադրելու է ռուսական կողմին։ Այն ինչ կատարվում է Արցախում, ակնհայտ պանթուրանական պրոեկտի իրագործման փուլերից մեկն է։ Թուրքիան Ադրբեջանի ձեռքերով ցույց է տալիս՝ հանրության մեջ գցել, որ Ռուսաստանն ի զորու չէ պաշտպանել հայերին, խրախուսելով հակառուսական տրամադրությունները։ Թուրքիան փորձում է լեգիտիմացնել թուրքական զորքի անմիջապես տեղակայում Արցախի սահմանների երկայնքով, այսպես կոչված՝ խաղաղապահների ներքո։ Ասում է՝ ռուսը չի հասցնում, չի կարողանում, եկեք մենք էլ…։ Թուրքիայի հիմնական խաղի այս փուլն իր ռազմական ուժերի տեղակայման լեգիտիմիզացիան է»,- նշեց նա։

News.am