Մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 800 փախստական․ ՌԴ ՊՆ

342

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել ավելի քան 800 փախստականներ։«Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 825 մարդ: Ավտոբուսներին ուղեկցել են Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը և ռազմական ոստիկանությունը։ Ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են անցկացնում և 23 դիտակետերում վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը»,- ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:Ընդհանուր առմամբ, ավելի քան 38300 փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր:

Yerkir.am