Հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունք

156

Ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու և անձնակազմի մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունք։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հրետանային ստորաբաժանումների անձնակազմը բացազատել է կրակի կառավարման կետերը, հրետանին բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված ուսումնական խնդիրները: