Հայկ Մարությանը 2021 թ. 1 միլիարդ դրամ պարգևավճարի ֆոնդ է ներկայացրել

156

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տեղեկացնում է, որ  ավարտվեց Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժաղովի այն նիստը, որում քննարկվում էր 2021 թվականի քաղաքի բյուջեն և հարակից այլ նախագծեր:

«Տարվա մեջ սա ավագանու կարևորագույն որոշելիք հարցերից մեկն է, եթե ոչ ամենակարևորը:

Նիստին ֆիզիկապես ներկա էր ավագանու չորս անդամ, որոնցից մեկը ես էի: Հանձնաժողովն ունի 16 անդամ, որոնցից 13-ը «Իմ Քայլը» խմբակցության ներկայացուցիչներն են:

Այսքանն է համայնքին ծառայելու իրենց պատրաստակամությունը: Թողնես միայն ֆեյսբուքում գրեն, ջնջեն, լայքեն ու տարածեն:

Ի դեպ, Հայկ Մարությանի ներկայացրած բյուջեով 2021 թվականի համար նախատեսվել է շուրջ մեկ միլիարդ դրամ պարգևատրման ֆոնդ»,- հայտնում է Դավիթ Խաժակյանը: