Կրեմլը հերքում է ռուս հաքերների՝ ԱՄՆ գանձապետարան հարձակվելու մեղադրանքները

146

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով ԱՄՆ ֆինանսների նախարարության վրա հաքերային հարձակման մասին հարցին, հայտարարել է․

«Կրկին կարող եմ հերքել այս մեղադրանքները: Եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ հենց նախագահ Պուտինն էր, որ ամերիկյան կողմին առաջարկեց համաձայնեցնել և կնքել համաձայնագիր կիբեռանվտանգության և տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին: Պուտինի այս նախաձեռնությունը ԱՄՆ-ում պատասխան չստացավ», Պեսկովին է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»: