Կասկած չունենաք, որ եթե Նիկոլը մնա՝ թուրքերը ստանալու են ամեն ինչ․ Արմեն Մինասյան

132

Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը զրուցեց ժողովրդի հետ ու հայտնեց, որ մինչև կամարտահայտություն չլինի, ինքը գնացողը չի։

Կամարտահայտություն բառը վերջին անգամ լսել էի, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների համատեքստում։ Էնտեղ էլ ասում էին, տարածքները կտաք, ժողովուրդը կամարտահայտություն կհայտնի։

Ինչպես տեսաք՝ Նիկոլը տարածքները տվեց, կամարտահայտությունը գրեց սառույցին։ Այսինքն՝ թուրքերը ստացան ամեն ինչ, հայ ժողովուրդը մնաց Նիկոլի ստերի հույսին։

Կասկած չունենաք, որ եթե Նիկոլը մնա, էս մի դեպքում ևս թուրքերը ստանալու են ամեն ինչ, իսկ հայ ժողովուրդը կրկին ապավինելու է Նիկոլի ստերին»։

Yerkir.am