Լավ, է՞լ ինչ եք ուզում վիրավորված Արցախից. ես հարց եմ տալիս մեկ-երկու տականքի

143

«Վե՛ր կացեք, եկե՛ք, տեսեք, թե ինչ վիճակում է Արցախը, ինչ վիճակի է հասցվել Արցախը։ Որոշ մարդիկ տաքուկ տեղերում կարող են հայրենասիրությունից խոսել, բայց հայրենասիրությունը մուտիլովկաներով չէ։ Հայրենասիրությունն ամեն օր քո կյանքը վտանգելով այնտեղ ապրելով է ու այս իրավիճակում երկիրը վերականգնելու ուղղությամբ քայլերն են ու ամենօրյա աշխատանքը։ Լավ, է՞լ ինչ եք ուզում վիրավորված Արցախից։ Ես հարց եմ տալիս մեկ-երկու տականքի, չնայած հասկանում եմ, գիտեմ՝ ինչ են ուզում։ Հերիք է, դարձի եկեք, պետք է դասեր քաղենք ու ճիշտ քայլեր անենք, եթե ուզում ենք փրկել մեր երկիրը։ Թե չէ սա անխուսափելիորեն տանելու է կործանման»,-հայտարարում է Արցախի նախագահի արտաքն հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը: