Իրանը ԱԳՆ է կանչել Գերմանիայի դեսպանին՝ իրանցի լրագրողին կախաղան հանելու վերաբերյալ ԵՄ-ի քննադատության համար

134

Իրանը երկրի ԱԳՆ է կանչել Գերմանիայի դեսպանին՝ իրանցի ընդդիմադիր լրագրող Ռուհուլլահ Զեմին մահապատժի ենթարկելու կապակցությամբ ԵՄ–ի քննադատության համար։ Նշենք, որ այժմ Գերմանիան է համարվում ԵՄ նախագահող երկիրը։

Ըստ IRNA գործակալության՝ Թեհրանն իր բողոքն է հայտնել երկրում օրինական համարվող մահապատժի վերաբերյալ ԵՄ-ի քննադատության համար։

Կանչվել է նաև Ֆրանսիայի ներկայացուցչության ղեկավարը։

Նշենք, որ Զեմը մահապատժի է ենթարկվել երկրում խառնակչություններ հրահրելու մեղադրանքով: Նա ղեկավարում էր Amednews պորտալը։

Yerkir.am