Թրամփը վետո կդնի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագծի վրա

88


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը հավանություն էր տվել Թուրքիայի դեմ պարտադիր պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությանը՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման կապակցությամբ: Այս նախաձեռնությունը երկրի պաշտպանական բյուջեի օրինագծի մի մասն է, որը նախատեսված է 2021 ֆինանսական տարվա համար (սկսվել է հոկտեմբերի 1-ին): 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադառնալով թեմային, հայտնել է, որ վետո է կիրառելու այդ օրինագծի դեմ։ 

Թրամփը Twitter-ում կատարած գրաման մեջ մասնավորապես նշել է․

«Պաշտպանական նոր օրինագիծից ամենաշատ օգտվողը  Չինաստանն է։ Օրինագծի դեմ վետո եմ կիրառելու»։

Նշենք, որ եթե Թրամփը վետո դնի, ապա Սենատը կրկին նիստ կգումարի և քվերակության կդնի օրինագիծը։ Հաստատվելու դեպքում պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն։

Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017-ին։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։

«CAATSA» օրինագծով նույնիսկ նախատեսվում է սահմանափակել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային և կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան  պաշտոնյաների դեմ։

Ermenihaber.am