Թրամփը դեռևս չի պատվաստվի կորոնավիրուսի դեմ

102

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհետևի Սպիտակ տան աշխատակիցների պատվաստումներին, բայց ինքը դեռևս չի նախատեսում պատվաստվել:

«Ես չեմ պատրաստվում պատվաստվել, բայց անհամբեր սպասում եմ համապատասխան ժամանակ պատվաստվելուն: Շնորհակալություն!», իր թվիթերյան էջում գրել է Թրամփը:

Ըստ նախնական ծրագրերի, Սպիտակ տան աշխատակիցները պետք է կորոնավիրուսի դեմ պատվաստվեին ԱՄՆ ռիսկային խմբում գտնվող քաղաքացիների հետ միաժամանակ: