Էրդողանը փաստաթուղթ է ստորագրել Լիբիայում մեկուկես տարով Թուրքիայի զինված ուժերի տեղակայումը երկարացնելու մասին

92

Թուրքիան պատրաստ է մեկուկես տարով երկարաձգել Լիբիայում սեփական ռազմական զորակազմի տեղակայման մասին փաստաթուղթը. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Հանրապետության Ազգային մեծ ժողով է ներկայացվել հյուսիսաֆրիկյան երկիր ևս 18 ամսով զորակազմ տեղակայելու մանդատը երկարացնելու մասին օրինագիծ:

Նախաձեռնության հեղինակը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Նրա խոսքով՝ թուրքական զենքի օգնությամբ Լիբիան «կկարողանա հետ մղել Լիբիայի ազգային բանակի ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի գրոհները»: Այնուամենայնիվ, նրա պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Միսմարին բազմիցս հայտնել է, որ, ի տարբերություն Ազգային համաձայնության կառավարության զինյալների, ԼԱԲ-ը հարգում է հրադադարի ռեժիմը:

Միևնույն ժամանակ, Անկարան պարբերաբար խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զենքի էմբարգոն և մշտական հրադադարի մասին Ժնևյան համաձայնագիրը: Թուրքիան հյուսիսաֆրիկյան երկիր է ուղարկում օտարերկրյա վարձկանների ու տեխնիկա: Այսպիսով՝ նա աջակցում է ԼԱԲ-ի ուժերին:

Հիշեցնենք, որ այն վայրերում, որտեղ Թուրքիան ունի զորակազմ, պարբերաբար երկարաձգվում են դրանց ապօրինի ներկայությունը։ Այսպես, ամենայն հավանականությամբ, Թուրքիան մեկ տարի ժամկետը լրանալուն պես, կերկարաձգի նաև Ադրբեջանում գտնվող թուրքական ներկայությունը։

Yerkir.am