Էրդողանը վրդովված է Թուրքիայի դեմ պատժամիջոցների հռետորաբանությունից

150

Թուրքիան վրդովված է, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում Անկարայի դեմ պատժամիջոցների հռետորաբանությունն աճել է: Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ցավալի է, որ վերջերս ԱՄՆ-ում և Եվրոպայում մեր երկրի նկատմամբ պատժամիջոցների հռետորաբանությունն աճել է: Թուրքիայի դեմ միջոցառումները չեն դադարեցնի մեր իրավունքները պաշտպանելու մեր փորձերը»,  մեջբերում է ՏԱՍՍ-ը Էրդողանի խոսքերը:

Ըստ նրա, պատժամիջոցների փոխարեն Անկարան ակնկալում է, որ ԵՄ-ն կկատարի միությանը միանալու իր խոստումը, իսկ ԱՄՆ-ից ակնկալում է «աջակցություն տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում»: