Դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի

146

«Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը եւ այդ կապակցությամբ դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի, նաեւ հիշատակի երթ կկազմակերպվի Հանրախպետության հրապարակից դեպի Եռաբլուր, նաեւ հիշատակի այլ միջոցառումներ: Այդ օրվա դրությամբ հավանական է՝ մեր ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն: Կունենանք չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը այելւս չի կարելի հետաձգել: Ուզում եմ կրկին հավաստիացնել, որ մարմինների որոնման, ճանաչման, անհետ կորածների գտնվելու վայրի պարզաբանման աշխատանքներն ավելի ինտենսիվ կդառնան: Այս գործընթացը նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզի կարեւոր մասն է եւ ոչ մի րոպե չի կարող կանգ առնվել»,- դեկտեմբերի 14-ին ֆեյսբւքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: