Բուհերի հեռակա ընդունելության ժամկետը կավարտվի դեկտեմբերի 17-ին

145

ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների եւ COVID-19 համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրերով 2020/2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու նպատակով դիմում-հայտ ներկայացրած, սակայն քննություն չհանձնած, ինչպես նաեւ փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետում դիմում-հայտ չներկայացրած անձինք ընդունելության գործընթացին մասնակցելու համար մինչեւ դեկտեմբերի 17-ը կարող են դիմել համապատասխան ուսումնական հաստատությանը»: