Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը Բաքվին խորհուրդ է տվել զգուշանալ Անկարայից

95

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքաինը խորհուրդ է տվել Բաքվին՝ զգուշանալ Անկարայից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի քննադատությունից հետո. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բանաստեղծությունը կարդալով՝ Էրդողանը ցույց տվեց պատմության, աշխարհագրության անտեղյակություն, բուն ստեղծագործության և իրավիճակի թյուրըմբռնում: Նա բարձրացրել է ադրբեջանական շրջանները Իրանից առանձնացնելու սուր հարցը, ինչպես նաև կասկածի տակ դրել Ադրբեջանի Հանրապետության անկախությունը: Անկարան արջի ծառայություն է մատուցում Բաքվին իր բարեկամությամբ: Բաքուն պետք է զգուշանա Անկարայից», – Twitter-ում գրել է նախկին դեսպանը: