Ադրբեջանին կփոխանցվեն ձերբակալված երկու դիվերսանտները

98

2014թ.-ին Քարվաճառում ձերբակալված երկու դիվերսանտները կհանձնվեն ԱդրբեջանինԱդրբեջանական կողմից երկու դիվերսանտները, որոնք ձերբակալվել են 2014 թվականին, այսօր կհանձնվեն Ադրբեջանին: Այս քայլի դիմաց Ադրբեջանը կվերադարձնի գերեվարված հայ զինվորներից ընդամենը մի քանիսին:

Mediaport-ի տեղեկություններով՝ ադրբեջանական դիվերսանտներին հանձնելու գործընթացը տեղի է ունենալու այսօր։

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։