Ո՞վ է օրերս գերի ընկած հայ զինծառայողը. մանրամասներ

405

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութում գերեվարված տղան Ալբերտ Գրիգորի Գրիգորյանն է, ծնված 2002 թ.-ին՝ Էջմիածնում: Գրիգորը ծառայել է Ջեբրայիլում, այնուհետև՝ Հադրութում: Այս մասին գրում է «Mediaport»-ը:Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 15-ից ընտանիքը որևէ լուր չի ունեցել որդու մասին, մինչև երեկվա հրապարակումը: Հավանական է, որ Գրիգորը գերեվարվել է ոչ թե երեկ, ինչպես նշում են լրավամիջոցները, այլ օրեր առաջ, պարզապես թշնամին նոր է հանրայնացրել նրա մասնակցությամբ տեսանյութը:Աղբյուրը նաև հայտնում է, որ մինչ այս պահը հայկական կողմից որևէ պաշտոնական արձագանք չի եղել: Ընտանիքը սոցցանցի միջոցով խնդրում է բոլոր պատկան մարմիններին զբաղվելու իրենց որդու հարցով:

Yerkir.am