ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանի կոչը

133

Հարգելի՛ կոլեգաներ,

Հանրապետության հրապարակում, Ազգային Ժողովի պարիսպների տակ, Պարոնյան փողոցում եւ այլ վայրերում ծառայություն կատարող ոստիկանության շարքայիններ ու սպաներ, եւ վերջապես ոստիկանության բաժիններում, զորամասերում ու կենտրոնական ապարատում իրենց հերթափոխին սպասող ոստիկանության աշխատակիցներ՝ այսօր ՀԱՅՐԵՆԻՔԻ փրկության սուրբ ցործի համար պայքարի դուրս եկած ժողովուրդը Ձեր ընտանիքի անդամներն են, Ձեր հարազատները, ընկերները կամ նրանց ընտանիքի անդամները։

Նրանց ու մեր բոլորի նպատակը մեկն է՝ փրկել ՀԱՅՐԵՆԻՔԸ այն կործանել ցանկացող դավաճանների ձեռքից։ Սիրելի ոստիկաննե՛ր, դուք միշտ կանգնած եք եղել հանցագործությունների եւ հանցագործների դեմ պայքարի առաջնագծում։ Բայց արի ու տես, որ դուք վճռական պահին թերացաք ու աչքաթող արեցիք ՀԱՅՐԵՆԻՔԻ ու ԺՈՂՈՎՐԴԻ նկատմամբ կատարված դարի մեծագույն հանցագործությունը՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ դավաճանությունը եւ կատարող հանցագործներին՝ վարչապետի աթոռին կպած անձնավորությանը ու նրա հանցավոր խմբի անդամներին՝ նրա շրջապատին։ Այդ ծանրագույն հանցագործության հիմքերը դրվեցին դեռեւս 2,5 տարի առաջ, եթե կուզեք հենց այն ժամանակ, երբ տրանսգենդերների, գեյերի խումբը մուտք գործեց ոստիկանության կենտրոնի բաժին, հաշվեհարդար տեսավ Ձեր կոլեգաների նկատմամբ ու մնաց անպատիժ։ Անպատիժ մնաց, քանի որ նրանց հովանավորում էր այս ապազգային ու հանցավոր իշխանությունը ու նրանց գործիք հանդիսացող Ձեր խամաճիկ ղեկավարությունը։

Եւվ դուք լավ գիտեք, որ չպատժված հանցագործությունը, անպատժելիությունը ծնում է նոր հանցացործություններ։ Եւվ ինչու չէ, այդպես հնարավոր դարձավ եւ՛ պետական բյուջեի թալանը պարգեւավճարների տեսքով, եւ՛ սահմանադրական կարգի տապալումը՝ Սահմանադրական դատարանի հետ կապված, բազում, հարյուրավոր այլ ծանրագույն հանցագործություններ եւ որպես դրանց տրամաբանական հետեւանք՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ դավաճանությունը։ Եւվ կրկնում եմ՝ դուք , զբաղված լինելով մանր ու միջին սովորական հանցագործություններով, աչքաթող արեցիք երկիրը կործանող ծանրագույն հանցագործներին։ Կոլեգաներ՝ դուք այսօր ատեստացիոն քննություն եք հանձնում։ Եւվ ձեզ քննողները ձեր խամաճիկ ու պաշտոնամոլ ղեկավարները չեն։

Այսօր ձեզանից ատեստացիոն քննությունն ընդունում են ՀԱՅՐԵՆԻՔՆ ու ԺՈՂՈՎՈՒՐԴԸ։ Նրանք պատասխանելու համար ձեզ առաջադրել են 3 հարց՝ — դուք ունեք հայրենաաիրություն, թե՞ ոչ— դուք գիտակցու՞մ եք հայրենիքի ու ժողովրդի իրական շահերը, թե՞ ոչ— դուք ունեք Ձեր ուսադիրներին ու Հայ տղամարդուն ի վերուստ տրված պատիվ ու արժանապատվություն, թե՞ ոչԵս, որպես Ձեր ավագ ընկեր ու կոլեգա, համոզված եմ եւ շատ մեծ հույսով, որ այդ հարցերին Ձեր կեցվածքով կտաք դրական պատասխան եւ թույլ չեք տա, որ Ձեզ դարձնեն իրենց ստոր նպատակների կույր ու բութ գործիքն ու օգտագործեն դավաճանություն չհանդուրժողների նկատմամբ բռնություններ իրականացնելու համար։

Ես համոզված եմ, որ իրենց սահմանադրական իրավունքներն իրականացնող քաղաքացիների վրա ավտոմեքենան վարելու հրաման տվող ստահակը դժբախտ պատահականություն է ձեր շարքերում։ Համոզված է նաեւ ժողովուրդը, քանի որ այդ մեկ ստորի կողքին արդեն երեւացին տասնյակների հասնող պատիվ ունեցող ոստիկանության սպաներ, ովքեր, չհանդուրժելով այս ամենը, աշխատանքից ազատվելու զեկուցագրերը շպրտեցին խամաճիկ ոստիկանապետի երեսին։ Հայրենիքի փրկության գործում ժողովուրդն անչափ շատ է զգում ձեր կարիքը։ Խնդրում եմ՝ եղե՛ք Ձեր բարձրության վրա։ Մեր համատեղ ուժերով պետք է ամեն ինչ անենք, որ տարեմուտի ամանորյա ուղերձով ժողովրդին դիմի նոր, հայրենասեր ու հաղթող վարչապետը։ Թող Աստված լինի պահապան մեզ բոլորիս ու մեր Հայրենիքին