Ինչ էր կատարվում երեկ երեկոյան վարչապետի առանձնատանը

500

Արամ Գաբրիելյանովի գրառումը։

Պատմում եմ, թե ինչ տեղի ունեցավ երեկ երեկոյան Երևանում: Մի քանի աղբյուրներից ստուգել եմ բոլոր փաստերը: Նիկոլը խմում էր ամբողջ օրը: Մի քանի անգամ քնել է սեղանի մոտ: Խմում էր միայնակ: Թիկնապահները ժամանակ-առ-ժամանակ հսկում էին, քանի որ Նիկոլի խոսակցություններում ինքնասպանության միտք էր սայթաքում: Վարչապետի անձնական բժիշկը հասկանում է, որ վարչապետը խելագարության եզրին է, բայց կտրականապես արգելում է Նիկոլին տալ ուժեղ հոգեմետ դեղեր: Արդեն եղել է մի դեպք, մոտ երեք շաբաթ առաջ, երբ, ալկոհոլը խառնելով հոգեմետ դեղերին, Փաշինյանը նստավայրում ջարդուխուրդ արեց, և պահակները ստիպված էին կապել նրան:

Բժիշկների միակ առաջարկը, որը քիչ թե շատ կատարում են պահակները, նրան խմել թույլ տալն է ու վարչապետին վատ լուրերից մեկուսացնելը: Բայց վերջերս լավ լուրեր պարզապես չկան, և Փաշինյանը մնում է իր բաժակի հետ մեն-մենակ: Երեկ երեկոյան Նիկոլը հարբեց և պատահաբար, հեռախոս պահանջելով երիտասարդ պահակից, տեսավ Հադրութի շրջանում կատարվող իրադարձությունների մասին լուրերը, Նիկոլը կատաղեց: Սկսեց բղավել և պահանջել շտապ կանչել պաշտպանության նախարարին, Ազգային անվտանգության ծառայության պետին և ոստիկանությանը: Շատ երկար ժամանակ բղավում էր, որ աշխատանքից կազատի Օնիկ Գասպարյանին որպես դավաճանի: Նա սկսեց պահանջել, որ իրեն թույլ տան այցելել ՖԲ, որպեսզի դուրս գա իր սիրելի ժողովրդի մոտ: Նիկոլը դեռ համոզված է, որ ժողովուրդը սիրում է իրեն, և որ կոռումպացված քաղաքական գործիչներն ու փողոց դուրս եկած հազար ծախված մարդ ամեն ինչ փչացնում են:

Անվտանգության ղեկավարը որոշեց, որ վարչապետին կտանեն կառավարություն և ուղիղ եթերի քողի տակ նրան կաթիլային կտան, արյունը կմաքրեն և ուժեղ հանգստացնող միջոցներ կտան: Ճանապարհին Նիկոլը խճճված լեզվով մեքենայից պահանջեց, որ ոստիկանության ստորաբաժանումները դուրս բերվեն փողոց, որպեսզի ընդդիմության հարցը մեկընդմիշտ լուծվի: Պահակները վախեցան, որ այդ վիճակում վարչապետը կարող է ինչ-որ ավել բաներ հրահրել, և կառավարության շենքի շուրջ ոստիկանական մի քանի շղթա ստեղծեցին: ԱԱԾ տնօրենը, հարբած Նիկոլին հանգստացնելու համար, Ալֆա խմբին ուղարկեց հսկողության:

Կառավարության շենքում պարզապես խելագարություն էր: Ոստիկանությունը, Ալֆան, անձնական պահակները, տեղակալները, շտապօգնության բժիշկները այստեղ-այնտեղ էին շրջում: Քննարկում, իհարկե, չի եղել: Նիկոլը պարբերաբար բղավում էր ինչ-որ բան, ինչ-որ բան քթի տակ մրթմրթում: Եկավ Սասուն Խաչատրյանը, բղավեց, որ նա իրավունք չունի ուղիղ եթեր դուրս գալ, ժողովուրդն անմիջապես դուրս կգա, և կլինի բոլորիս վերջը: Արման Բաբաջանյանը Նիկոլին զեկուցեց, որ լրագրողները գալիս են վարչապետին ուղիղ եթեր հանելու: Նիկոլը քիչ թե շատ հանգստացավ ու պառկեց կաթիլայինի: Հետո արդեն տեխնիկայի խնդիր էր: Մաքրեցին արյունը, ներարկեցին ուժեղ հանգստացնող միջոցներ և մեղմացած վարչապետին նստեցրին մեքենան ու հեռացան: Ուժայինները ցրվեցին, կարծես ոչինչ չէր պատահել: