Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանայի չորս որդիներից երկուսն են` Հարութն ու Հայկը

221

ՖԲ օգտատեր Գայանե Դավթյանը իր էջում գրում է, –

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանայի չորս որդիներից երկուսն են` Հարութն ու Հայկը։ (Մյուս երկուսի` Ջալալի ու Արցախի մասին էլ դեռ կպատմվեն)։

Պատերազմի լուռ վկաներ, որոնք երբեք իրենց կամավոր մասնակցությունը չդարձրին ցուցադրական։ Հրետակոծություններից մեկի ժամանակ Հայկն հազիվ է փրկել։ Մինչև վերջին օրը նրանք անձնուրաց պաշտպանել են իրենց պապական հողը։

Ու երբ մեր հասարակության մի անուղեղ զանգված, որոշ անհեթեթություններ դուրս կտա Տեր Հովհաննեսի ու իր լուսավոր ընտանիքի մասին, թող համարձակություն ունենա նայելու այս արծիվների ուղիղ աչքերի մեջ։

Հ.Գ. Հայկո ջան, շնորհակալ եմ Դադիվանքից բերած մոմերի համար։ Ես սիրտ չունեցա գալու ու վերջին անգամ մեր Դադիվանքն էդպես տեսնելու…