Kargu. Թուրքական Արտադրության Մահապարտ ԱԹՍ

229

Kargu մահապարտ (կամիկաձե) անօդաչու թռչող սարքը մշակվել և արտադրվում է թուրքական «Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծում և վաճառք» (Defense Technologies Engineering and Trade-STM) ընկերության կողմից։ Թուրքիայի զինված ուժերին այս ԱԹՍ-ն մատակարարվում է 2017 թվականից։ 2019 թվականին ընկերությունն սկսեց կատարելագործված Kargu-2 ԱԹՍ-ների արտադությունը, իսկ 2020 թվականի սկզբին թուրքական կառավարությունը պայմանագիր կնքեց STM-ի հետ՝ Kargu-2-ի նոր խմբաքանակ ստանալու համար։

Kargu-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․

_ գործողության շառավիղը՝ 0-5 կմ,

_ թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 2800 մետր,

_ թռիչքի առավելագույն բարձրությունը մարտական գործողության ժամանակ՝ 500 մետր,

_ թռիչքի տևողությունը՝ 30 րոպե,

_ առավելագույն արագությունը՝ 72կմ/ժ,

_ զանգվածը՝ 25 կգ։

Ավելին` Ita.am կայքում