Փաշինյանի հրաժարականն են պահանջում նաև Գեղամավան համայնքի ղեկավարը, աշխատակազմը և ավագանու անդամները

133

Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմը և համայնքի ավագանու անդամերը միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Այս մասին նշված է համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանի և ավագանու անդամների ստորագրությամբ տարածված հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև. «Հաշվի առնելով գործող կառավարության և իշխող քաղաքական ուժի ոչ ազգանպաստ գործունեության հետևանքով երկրում ստեղծված քաղաքական խոր ճգնաժամը, վերջիններիս կողմից երկիրը ճգնաժամից դուրս բերելու անկարողությունը, Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմը և համայնքի ավագանու անդամերը միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին»:

Yerkir.am