Սույն երեսփոխանը պարտավոր է ներկայացնել իր «հողատու ջոկատի» բանակաշինական կենսագրությունը․ Սեյրան Օհանյան

47

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նոր տեղեկացա, որ Հայաստանի ազգային ժողովի՝ Արցախը թուրքին հանձնած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը՝ «ռազմագետ» Նազելի Բաղդասարյանը (ծնված 08․08․1983 թ․), կասկածի տակ է դնում իր տարիքից ավելի մեծ զինվորական կենսագրություն ունեցող և ավելի քան 16 տարի Արցախի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունները ղեկավարած Սեյրան Օհանյանի ներդրումը բանակաշինության մեջ։Կարծում եմ, սույն երեսփոխանը պարտավոր է ներկայացնել իր «հողատու ջոկատի» բանակաշինական կենսագրությունը, որպեսզի համեմատվենք։Այս ամենը թերևս ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ․․․»։