Ռուս խաղաղապահները հակամարտության կողմերին ներկայացրել են հրադադարի ռեժիմի պահպանման պահանջ

413

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ռուս խաղաղապահները Հադրութի շրջանում փոխհրաձգությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին ներկայացրլ են հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջը:

«Հադրութի շրջանում ավտոմատ հրաձգային զենքերից կրակոցներ են գրանցվել: Ուղիղ կապի միջոցով կողմերին անհապաղ հասցվել է ամբողջական հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջը»,- ասել է խաղաղապահների ներկայացուցիչը: