Ռուսաստանը նախատեսում է Լուսնի վրա օգտակար հանածոներ փնտրել

209

Ռոսկոսմոսի համար մշակված Нуклон-АП համալիրը հագեցած է լինելու օգտակար հանածոներ որոնելու համար լուսնային մակերեսը սկանավորելու սարքավորումներով:

Պետք է ապահովվի նկարահանումը «հետևյալ խնդիրների լուծման համար՝ Լուսնի վրա օգտակար հանածոների, այդ թվում՝ կրիոլիտոսֆերային ռեսուրսների ուսումնասիրություն», Ինտերֆաքսը մեջբերում է փաստաթղթերից տեղեկություններ:

Համալիրը նաև կկարողանա քարտեզագրել Երկրի բնական արբանյակի մակերեսը, գնահատել տիեզերանավերի ու կայանների տեղակայման վայրերի ամենահաջող վայրէջքի կետերը և այլն: