Հադրութի 3 գյուղերը հայկական ԶՈՒ վերահսկողության տակ են. գիշերը թեժ մարտեր են սպասվում. wargonzo

363

@wargonzo-ն տեղեկացնում է՝  Հադրութի՝ հայկական  ԶՈՒ-ի վերահսկողության տակ գտնվող Հին Թաղեր, Խծաբերդ և Քիրսավան գյուղերին են այսօր մոտեցել ադրբեջանական զինված ուժերը: Սկզբում ադրբեջանական կողմը փորձել է գյուղերը գրավել հետևակների ջոկատների գրոհով, բայց  հայկական ուժերին հաջողվել է նրանց կանգնեցնել:

Սակայն այսօր երեկոյան թշնամին նոր հարձակում է նախապատրաստել՝ այդ ուղղությամբ կենտրոնացնելով տանկեր ու հրետանի: Ըստ ամենայնի՝ գիշերը թեժ մարտեր են սպասվում: Բոլոր երեք գյուղերը նախկինի պես  Արցախի ՊԲ-ի վերահսկողության տակ են գտնվում: Բայց ուժերն անհավասար են. ամբողջ հույսը խաղաղապահներն են: