Լավրով․ Ղարաբաղում կարգավորումը չի իրականացվել Իրանի շրջանցումով

305

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի իրականացվել՝ շրջանցելով Իրանի կամ Թուրքիայի շահերը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերով՝ հակամարտության կողմերն իրենք են շահագրգռված եղել Ռուսաստանի միջնորդությամբ՝ առանց որևէ «հետին մտքի»:

«Այժմ մենք պետք է մտածենք ոչ թե այն մասին, թե ով է օգնել կամ չի օգնել կարգավորմանը: Մեկ անգամ ևս շեշտեմ, որ ձևաչափի ընտրությունը կատարվել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից: Հենց սա, և ոչ այլ ինչ, որոշեց մասնակիցների կազմը հայտարարության մեջ: Դա չի կատարվել ո՛չ Իրանի, ո՛չ էլ Թուրքիայի հաշվին, և չէր էլ կարող», ՏԱՍՍ-ը մեջբերում Լավրովին: