Թրամփն ուզում է նշանակել հատուկ դատախազ՝ հետաքննելու ընտրություններն ու Բայդենի որդու հարցը․ WSJ

149

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հատուկ դատախազ նշանակել նոյեմբերի 3-ին երկրում ենթադրյալ կեղծ ընտրությունները, ինչպես նաև հաղթող դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի գործունեության հետ կապված հարցերը հետաքննելու համար: Ամերիկացի առաջնորդը նրանց մեղադրում է կոռուպցիայի մեջ: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը:

Ըստ աղբյուրների, պետության ղեկավարը վերջերս իր խորհրդականներին հանձնարարել է գտնել համապատասխան պաշտոնի թեկնածուներ: Նման միտք են արտահայտել նաև Սպիտակ տան որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ-ի Կոնգրեսում Թրամփի մի շարք կողմնակիցներ: