Թուրքիան եւ Ադրբեջանը ներկայացրել են իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների «ճանապարհային քարտեզը»

207

Արցախի նախագահի՝ արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը նկատում է. «Ես միշտ ասել եմ և ուզում եմ մեկ անգամ էլ կրկնել, որ ի դեմս Թուրքիայի ու Ադրբեջանի՝ մենք ունենք ամենաազնիվ թշնամիները, որոնք երբեք չեն թաքցրել իրենց նկրտումները, վարել և վարում են ցեղասպան քաղաքականություն, բացեիբաց հայտարարում են իրենց աշխարհաքաղաքական նպատակների մասին,Արցախը։ Երևանը, Սյունիքը համարում են իրենցը և պատրաստվում են դրանց տիրանալ»։

Բաբայանն  ամենամեծ վտանգը դա չի համարում, այլ այն, որ այսպիսի իրավիճակում, երբ Արցախն արյունաքամ է, հայրենիքը՝ վտանգված, Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ պատրաստակամություն են հայտնում հարաբերություններ հաստատել ու զարգացնել հաղթող կողմի հետ՝ փայփայելով այդ հեռանկարը։ Սա է ամենամեծ ողբերգությունն ու վտանգը։ Իսկ ի՞նչ է ցանկանում հաղթած կողմը, ի՞նչ պայմաններով է նա համաձայն կարգավորել հարաբերությունները:

«Մենք պարտավոր ենք ճիշտ դասեր քաղել մեր պատմությունից, այլընտրանքը պետականության կորուստն է և վերջնական ցեղասպանությունը։ Ես միշտ դեմ եմ եղել ֆաշիզմին ու նացիզմին, սակայն անհայրենասիրությունն ավելի վտանգավոր է:

Բաքվում կայացած շքերթի ժամանակ Թուրքիան եւ Ադրբեջանը ներկայացրել են իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների «ճանապարհային քարտեզ»-ը:

Շքերթը փաստացի դարձել էր որոշակի աշխարհաքաղաքական ծրագրի անոնս, աշխարհին այդ ծրագրի պաշտոնական ներկայացում: Շքերթն ինքնին առաջին պանթուրքական միջոցառումն էր 1918 թվականից ի վեր»,- հավելել է նա։