Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին

112

Թուրքիայի արտգործնախարարությունը ուրբաթ օրը կանչել է Անկարայում Իրանի դեսպանին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Իրանցի դիվանագետին փոխանցվել է Անկարայի արձագանքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի «անհիմն մեղադրանքներին»:

Ուրբաթ ավելի վաղ Իրանի արտգործնախարարությունը կանչել էր Թեհրանում Թուրքիայի դեսպանին՝ կապված Բաքվում Էրդողանի նախագահի հայտարարության հետ: Նրան ասել էին, որ «երկար տարիներ ավարտվել է տարածքային պահանջների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանը»: