Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին Էրդողանին ուղղված մեղադրանքների կապակցությամբ

163

Թուրքիայի արտգործնախարարությունը ուրբաթ օրը կանչել է Անկարայում Իրանի դեսպանին. հաղորդում է Anadolu-ն:

Ըստ գործակալության՝ իրանցի դիվանագետին հայտնել են Անկարայի արձագանքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի «անհիմն մեղադրանքների» վերաբերյալ:

Ուրբաթ Իրանի արտգործնախարարությունը կանչել էր Թեհրանում Թուրքիայի դեսպանին՝ կապված Բաքվում Թուրքիայի Հանրապետության նախագահի հայտարարության հետ: Նրան ասել էին, որ «տարածքային պահանջների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն ավարտվել է արդեն երկար տարիներ»:

Հինգշաբթի Էրդողանը, ելույթ ունենալով Բաքվում Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նվիրված զորահանդեսում, արտասանել էր Արաս գետը հիշատակող բանաստեղծության տողերը: Խոսքը գնում էր այն փաստի մասին, որ «գետն ուժով բաժանվել է» երկրները:

Արաքս գետը բնական սահման է Ադրբեջանի և հիմնականում թյուրքաբնակ իրանական Արևելյան և Արևմտյան Ադրբեջանի նահանգների միջև: Այս համատեքստում Էրդողանի խոսքերը Իրանում շատերն ընկալել են որպես պանթյուրքիզմի գաղափարների հռչակում, որոնք սպառնում են Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությանը: