Էրդողան. Թուրքիայի դեմ պատժամիջոցները ոչ մեկին օգուտ չեն բերի

237

Անկարայի և Վաշինգտոնի տնտեսական և քաղաքական կապերը չեն կարող անտեսվել, և ԱՄՆ-ի հակաթուրքական նոր պատժամիջոցները ոչ մեկին ձեռնտու չեն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՛

«Մենք ունենք ամուր քաղաքական և տնտեսական կապեր ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, որոնք անհնար է անտեսել: Պատժամիջոցները ոչ մի օգուտ չեն բերի մեր օրակարգին, դրանք միայն վնաս կհասցնեն: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները օբյեկտիվ դիրքորոշում կընդունեն»,  Թուրքիայի առաջնորդի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: