ԵԱՏՄ ղեկավարները նախատեսում են ստեղծել կորոնավիրուսային պատվաստանյութի համատեղ արտադրություն

86

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ղեկավարները հանդես են եկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ զանգվածային արտադրություն ստեղծելու առաջարկով, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը:

«Այժմ մենք պետք է միավորենք ջանքերը՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարելու համար բարձր արդյունավետությամբ պատվաստանյութի մասսայական արտադրություն կարգավորելու համար», ասել է նա՝ խոսելով ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների համատեղ առաջարկների մասին:

ՏԱՍՍ-ը գրում է, որ սա հնարավորություններ կբացի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների տեղաշարժը վերականգնելու համար: