Դիզափայտ և Հին Թաղեր գյուղերը հանձնել ենք. Փաշինյանը պետք է ասի՝ ինչ է պայմանավորվել Ալիևի ու Պուտինի հետ

201

«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը պետք ասի, թե ստորագրած փաստաթղթից բացի,  ինչ պայմանավորվածություններ ունի Պուտինի եւ Ալիևի հետ: Եթե Ղարաբաղում այս պահին երկու կողմերը խախտում են փաստաթղթով ձեռք բերած պայմանավորվածությունները, նշանակում է հավելյալ ինչ-որ բաներ էլ կան, որոնց մասին տեղյակ չենք: Այսօր վիրավորներ ունենք, Դիզափայտը եւ Հին Թաղերը հանձնել ենք, որովհետեւ մեզ արգելված է մարտի մեջ մտնելը»: