Գեներալներ բարձրաստիճան, դե եթե դուք էլ եք շարունակում լռել` ո՞րն է ձեր ուսադիրների արժեքը. Մհեր Մկրտչյան

131

Ինձնից արվեստագետի հանդուրժողականություն չսպասեք: Ունակ եք` լռեցրեք ինձ: Ոչ` լսեք:Ամեն ԾԱԽԱԾ զինվորի կյանքի համար պատասխան եք տալու: նիկոլաժեխ` դու ինձ հետաքրքիր չես: Քո կյանքով կապրես, սերիալներդ կնայես ու նիկոլիդ կկարոտես:

Հանրահայտ դեմքեր, որ կոչեր էիք անում գնալ զոհվել արդեն իսկ ծախած կռվում: Նկարվողներ ու նկարողներ` ո՞նց եք ձեզ զգում: Ինչ-որ մեկը ոգեշնչվեց ձեր խոսքերից ու գնաց: Գնաց, չիմանալով, որ իրեն արդեն դավաճանել են: Գնաց` ու արդեն չկա:

Չգիտեի՞ք` հավատում եմ: Իսկ հիմա գիտեք:Ձեզնից ոմանք արտահայտվեցին ու պարզ հնչեցրին իրենց դիրքորոշումը` հարգում եմ: Բայց կան մարդիկ, ովքեր մինչ օրս լուռ են:Կիսալղոզածը այլևս չի անցնում` այսպիսի ժամանակներ են: Կամ աջակցում եք նիկոլին, կամ պահանջում նրա հրաժարականը: Երրորդ տարբերակը շատ հեռվացել է բարոյական համարվելուց:

Գեներալներ բարձրաստիճան: Դե եթե դուք էլ եք շարունակում լռել` ո՞րն է ձեր ուսադիրների արժեքը:Բարոյական աջակցությունը հաճելի երևույթ է` բայց կենսագրությունը չի մաքրում:

Տղերք` ներեք: Ինձ էլ ներեք: Ես էլ կռվի օրերին հասկացել եմ ու չեմ խոսել: Բայց խոսում եմ հիմա:

Ռեժիսոր Մհեր Մկրտչյան

Analitik.am