Բորել. Եվրոպան պետք է մայրցամաքում հասնի կլիմայի չեզոքության մինչև 2050թ․

138

 «Եվրոպան պատրաստ է գլխավորել էկոլոգիական անցումը գլոբալ մասշտաբով: Մենք՝ եվրոպացիներս, մեծ պատասխանատվություն ունենք: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել՝ մինչև 2050 թվականը եվրոպական մայրցամաքը պետք է դառնա կլիմայի առումով նեյտրալ», ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Նա այսօր այդ մասին հայտարարել է կլիմայի վերաբերյալ խորհրդաժողովում։

 «Այս նպատակին հասնելու ճանապարհին մենք ակնկալում ենք, որ հաջորդ տասնամյակում 50%-ով կրճատենք CO2-ի արտանետումները», Բորելի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Նա կլիմայի փոփոխության դեմ պայքարը անվանել է «հրատապ խնդիր բոլոր երկրների համար»: