Բաքուն ծանր տեխնիկա և հավելյալ ուժեր է մոտեցրել Հին Թաղերի ու Խծաբերդի մոտ ընթացող մարտական գործողությունների գոտուն. WarGonzo

185

Ադրբեջանի ԶՈւ զրահատեխնիկան մոտեցվել է Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող երեք գյուղերի՝ Հին Թաղերին, Խծաբերդին և Քիրսավանին: Այս մասին հայտնում է ռուսական WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքը:«Ադրբեջանցի զինվորականները սկզբնապես փորձել են գյուղերը վերցնել հետևակի և գրոհող ջոկատների օգնությամբ, սակայն Արցախի պաշտպանության բանակի զինվորներին հաջողվել է կանգնեցնել նրանց և պաշտպանել գյուղերը: Սակայն երեկոյան կողմ հակառակորդը սկսել է նոր գրոհ նախապատրաստել. ռազմական բախումների գոտուն են մոտեցվել տանկերն ու հրետանին»,- ասվում է հաղորդագրության մեջ: