Արցախ-Ադրբեջան շփման գծի պաշտպանությունը պետք է անհրաժեշտ կարգավորումներ ստանա. Տիգրան Աբրահամյան

128

Մի քանի առիթով նշել եմ, որ Արցախ-Ադրբեջան շփման գծի պահպանություն/պաշտպանությունը, եթե նույնիսկ դա նախատեսված է իրականացնել ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, պետք է անհրաժեշտ կարգավորումներ ստանա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:Նա, մասնավորապես, նշել է. «Միայն պարեկությամբ կամ կարեւոր խաչմերուկներում ծառայությամբ անվտանգային բոլոր խնդիրները չեն լուծվի։Օրինակը երեկվա միջադեպն է. ՊԲ հաղորդմամբ, դեկտեմբերի 11-ին, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետեւանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ:Սրանք հարցեր են, որոնք արագ լուծումներ են ենթադրում»:

Yerkir.am