Ալիևը Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

171

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ:

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Ֆրանսիայից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին, ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին, Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Բոչարնիկովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժի Կասպշիկին», հաղորդում է Ալիևի մամուլի ծառայությունը: