ԱԱԾ-ն ձերբակալել է Վարդան Այվազյանին

147

ԱԱԾ-ն ձերբակալել է բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին. լուրը հաստատել է Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ  Այվազյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել:

Ինչու է Վարդան Այվազյանը ձերբակալվել, փաստաբանի կարծիքով նա կասկածվում է նոյեմբերի 9-10-ի գիշերը բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ:

Այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացվել Այվազյանի բնակարանում և Չարենցավանի նրա գրասենյակում: