Pfizer-ի պատվաստանյութը կարող է հակացուցված լինել ալերգիկներին

61

Նոր կորոնավիրուսային վարակի դեմ Pfizer-ի պատվաստանյութը կարող է հակացուցված լինել ալերգիա ունեցող մարդկանց համար՝ կապված դեղամիջոցի բաղադրության առանձնահատկությունների հետ, գտնում է Գամալեյա համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը:

«Ինչ վերաբերում է Pfizer-ի պատվաստանյութին, քանի որ դա ՌՆԹ պարունակող պատրաստուկ է, որը մեծ քանակությամբ ներարկվում է անմիջապես մարդու օրգանիզմ,… մարդու օրգանիզմում կա ինտերֆերոնային համակարգ, որը շատ ակտիվ է արձագանքում ներարկվող ցանկացած օտար ՌՆԹ-ի, և հնարավոր է, որ պատվաստանյութի այդ ձևը պարզապես հակացուցված լինի այն մարդկանց, ովքեր տառապում են ալերգիկ հիվանդություններով և ունեն բնական ուժեղացված իմունաակտիվություն», ասել է մասնագետը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: