Bloomberg․ ԱՄՆ-ն S-400-ների պատճառով պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ

184


ԱՄՆ-ն ծրագրում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` կապված նրա կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետ: Այս մասին Bloomberg-ին հայտնել է երկու աղբյուր։

Աղբյուրների հաղորդած տվյալներով՝  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից առաջարկված և «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի շրջանակում Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին միջոցառումների փաթեթը։

Նշենք, որ պատժամիջոցների բովանդակության վերաբերյալ դեռ ոչ մի տեղեկություն չի տարածվել:

Իսկ «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ հիշյալ միջոցները ուղղված կլինեն հանրապետության պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ:

Նշվում է, որ այդ երկար սպասված քայլն ամենայն հավանականությամբ կբարկացնի Անկարային և լրջորեն կբարդացնի հարաբերությունները նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ։ 

Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017-ին։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։

«CAATSA» օրինագծով նույնիսկ նախատեսվում է սահմանափակել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային և կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան  պաշտոնյաների դեմ։

Ermenihaber.am