Պատիվ ունեմ ու հենց այդ պատվից ելնելով՝ հեռանում եմ

130

Ոստկանության մայոր Սերգեյ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում դիմել է գործընկերներին. «Ծառայակից ընկերնե՛ր, տիկնա՛յք և պարոնա՛յք, շուրջ քսան տարի է՝ ծառայում եմ Ոստիկանությունում, ու ինձ ճանաչող ամենքդ կփաստեք՝ որքան նվիրումով և անմնացորդ եմ իրականացրել այդ ծառայությունը։

Միաժամանակ կփաստեք նաև, որ անարդարությանը ծառայել ևս չեմ կարող՝ սա հակասում է թե՛ իրավականության, թե՛ բարոյականության մասին ունեցածս պատկերացումներին, հակադիր է տվածս երդումին, ուստի ևս որոշում եմ կայացրել լքելու ձեր շարքերը։

Պատիվ ունեմ ու հենց այդ պատվից, ոստիկանի ուսադրի արժեքից, մարդկային ֊ մասնագիտական պարտքից ելնելով հեռանում եմ՝ ներկայացնելով ոստիկանությունում ծառայությունս դադարեցնելու վերաբերյալ զեկուցագիր։

Մնացեք բարյավ և Աստված պահապան մեր պետությանն ու ժողովրդին մեր»։