Չնայած որ անձամբ վարչապետն է ոստիկանապետին հրահանգել, բայց ոչ մի ոստիկան հրահանգը չի կատարել

654

Yerevan.today-ը գրում է. «Ժամանակին իր դասընկերոջը ոստիկանապետ նշանակելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձեց ամբողջությամբ իր ձեռքն առնել այդ ուժային կառույցը: Օրերս Փաշինյանն անձամբ հրաման է տվել ոստիկանապետին հատուկ ուշադրություն դարձնել Իշխան Սաղաթելյանին:

Նա ասել է, որ պետք է Սաղաթելյանին բերման ենթարկել շատ կոպիտ ձեւով, իսկ մեքենայի մեջ էլ հասցնել այնպիսի մարմնական վնասվածքներ, որ առաջանան լուրջ առողջական խնդիրներ եւ նա չկարողանա առաջիկա օրերին պատշաճ կերպով իրականացնել իր ընդդիմադիր գործունեությունը:

Չնայած նրան, որ անձամբ վարչապետն է ոստիկանապետին հրահանգել, իսկ վերջինս էլ փորձել է իր ամենանեղ շրջապատի միջոցով իրականացնել այդ հրամանը՝ ոչ մի բերման ենթարկող ոստիկան չի համաձայնվել նման բան անել եւ չի արել: Այսպիսով Նիկոլի պլանավորած օպերացիան ձախողվել է: Եթե այս տեղեկությանը գումարենք այն փաստը, որ օրը մի քանի բարձր կոչում ունեցող ոստիկաններ են լքում համակարգը՝ շեշտելով, որ չեն պատրաստվում ծառայել այս իշխանությանը, հասկանալի է դառնում, որ Նիկոլի գործերն այդքան էլ լավ չեն»։