Ոստիկանների աշխատանքից ազատման դիմումները չեն ընդունվում

143

«Առավոտյան 9-ից սկսած ոստիկանության մի քանի տասնյակ աշխատողներ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում, սակայն կադրերի բաժինները ամենատարբեր ապօրինի պատճառաբանություններով այդ զեկուցագրերը չեն ընդունում:

Ոստիկանության հարգարժան ծառայողներ, ձեր զեկուցագրերը չընդունելու իրավունք որևէ մեկը չունի:

Եթե այս ընթացքում կունենաք իրավական աջակցության անհրաժեշտություն, հանգիստ կարող եք դիմել ինձ»,- ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը: