Մեկ ցուցարար ստացել է գանգուղեղային վնասվածք, մեկ ոստիկան՝ վերջույթի

148

Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաների ժամանակ ոստկանական ուժերի կողմից քաղաքացիներին բերման ենթարկելիս տեղի են ունենում նաև քաշքշուկներ, որոնց պատճառով մարդիկ մարմնական վնաստավծքներ են ստանում: Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց։

«Քաղաքացիներից մեկը՝ Ղ․Լ․-ն, 1979 թվականի ծնված է, քաղաքացու մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում, մյուս քաղաքացին՝ 1997 թվականի ծնված ոստիկանության աշխատակից է, ունի վերին վերջույթի վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում»,- տեղեկացնում են Հերացի թիվ 1 հիվանդանոցից։