ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը աշխարհին կանխատեսել է վերջին 80 տարվա ընթացքում աննախադեպ տնտեսական անկում

117

Աշխարհը կարող է բախվել վերջին 80 տարվա ընթացքում աննախադեպ տնտեսական անկման հետ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով: Այդ մասին ուրբաթ հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Նոբելյան մրցանակի ֆորումի ժամանակ տեսաձեւաչափով ելույթ ունենալիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Համավարակի սոցիալական եւ տնտեսական վնասը հսկայական է եւ շարունակում է աճել,-նշել է նա:-Չկա պատվաստանյութ, որը կարող է շտկել արդեն հասցված վնասը»: «Մենք կանգնած ենք վերջին 80 տարվա ընթացքում համաշխարհային աննախադեպ տնտեսական անկման առաջ,-նախազգուշացրել է Գուտերեշը:-Աճում է ծայրահեղ աղքատության եւ սովի սպառնալիքը»:

News.am