ԿՀՎ-ին կարող են զրկել Պենտագոնի որոշակի աջակցությունից

276

Թրամփի վարչակազմը ԿՀՎ-ին կարող է զրկել Պենտագոնի աջակցության մի մասից։ The New York Times-ը, վկայակոչելով ԱՄՆ ներկայիս և նախկին պաշտոնյաներին, գրում է, որ ըստ այդ աղբյուրների՝ Պենտագոնը ուսումնասիրում է 15 տարի առաջ ԿՀՎ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը՝ վերանայման նպատակով:

Խոսքը ռազմական գերատեսչության ռեսուրսների օպտիմալացման մասին է: Քննարկվում են այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են աշխարհում Պենտագոնի կայանների քանակի կրճատումը, որոնք Կենտրոնական հետախուզական վարչությունն օգտագործում է սեփական գործողություններն իրականացնելու համար, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ռազմական փորձագետների քանակի կրճատումը, որոնք ժամանակավորապես ուղարկվում են հետախուզական ծառայության:

Գաղափար կա՝ կրճատել ամերիկյան ռազմական օբյեկտների քանակը, որտեղ անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն է ցուցաբերվում ԿՀՎ աշխատակիցներին: Հնարավոր է՝ գերատեսչությունը զրկվի ԱՄՆ զինված ուժերի ծառայության մարտական ​​անօդաչու թռչող սարքերի մեծ մասի օգտագործման իրավունքից: